Ադրբեջանում ընթանում է Կարեն Ղազարյանի դատավարությունը
Ադրբեջանի Գյանջա (Գանձակ) քաղաքում սկսվել է Հայաստանի գերեվարված քաղաքացի, Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը:
Ղազարյանը մեղադրվում է Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։
Դատական նիստում լսվել է վկաների ցուցմունքները: Այնուհետեւ Կարեն Ղազարյանը պատասխանել է իրեն ուղղված հարցերին։