Լիլիթ Մակունցն այցելել է հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսորին
Հայաստանի մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն այցելել է արդեն 9 օրը հացադուլի մեջ գտնվող կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանին:
Հիշեցնենք, որ կինոռեժիսորը հացադուլը սկսել է դեկտեմբեր 3-ից, հացադուլի պատճառ է դարձել «Տատիկիս վարսերը» հայ-բուլղար-գերմանական կինոնախագիծը, որը պետք է 2019 թվականին մեծ էկրան բարձրանար, սակայն նախագիծը չի կայացել։