Բաքվում ռեստորանի արտ-տնօրենը 5-րդ հարկից նետել է կնոջը
Բաքվում տղամարդը սպանել է իր կնոջը՝ նրան պատուհանից նետելով:
Report-ը հաղորդում է, որ Ռամիզ Թահվելին 5-րդ հարկից նետել է իր կնոջը՝ 1988 թվականին ծնված Ադելին: Ստացված վնասվածքներից կինը տեղում մահացել է:
Օպերատիվ միջոցառումներից հետո տղամաևդը ձերբակալվել է: Պարզվել է, որ թմրանյութերի ընդունումից հետո նրա մոտ հոգեկան խնդիրներ են առաջացել: Ձերբակալված Ռամիզ Թահվելին Buta Palace հայտնի ռեստորանի արտ-տնօրենն է: