Մահվան ելքով վրաերթ Կոտայքում. 43-ամյա կինը տեղում մահացել է (լուսանկար)
Կոտայքի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 11-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամ 08։20-ի սահմաններում 30-ամյա Մարատ Մ.-ն Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի «Անի» կաթնամթերքի գործարանի դիմաց իր վարած Mercedes մակնիշի 01 QX 001 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 43-ամյա Տաթեւիկ Մանուկյանին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնել վրաերթի ենթարկվածին տեղափոխել հիվանդանոց, սակայն վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, որից հետո ահազանգել է Ոստիկանություն։