Լիոնում հայերից, վրացիներից և ադրբեջանցիներից բաղկացած հանցավոր խմբավորում է ձերբակալվել
Ֆրանսիայի Լիոն քաղաքում հանցավոր խմբավորման 22 անդամ է ձերբակալվել, ովքեր եղել են ՀՀ, Վրաստանի և Ադրբեջանի քաղաքացիներ, հաղորդում է Грузия-онлайн-ը:
Դեկտեմբերի 10-ին Լիոնում «VORS 69-01» անվամբ հատուկ գործողություն է անցկացվել, որի ընթացքում վրացի 2 «օրենքով գող» է ձերբակալվել:
Կասկածյալները, ենթադրաբար, բնակարաններ են ընտրել գողության համար, մշակել այդ բնակարանների մասին տվյալներն ու ապա թալանել դրանք: Նրան նաև մեքենաներ են գողացել, կեղծ փաստաթղթեր պատրաստել և զբաղվել թրմանյութերի առևտրով:
Նշվում է, որ հատուկ գործողություններին մասնակցել է 300 իրավապահ Ֆրանսիայից, Բելգիայից և Վրաստանից: