Պուտինի մոմե արձանը վնասած Femen ակտիվիստուհուն դատարանն արդարացրել է
Փարիզի վերաքննիչ դատարանն արդարացրել է Femen շարժման ակտիվիստուհի Յանա Ժդանովային, ով 2014 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաքի Գրեվեն թանգարանում վնասվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոմե արձանը։ Այս մասին գրում է Le Figaro-ն։
«Սա խոսքի ազատության համար մեծագույն հաղթանակ է», -դատարանի որոշումը մեկնաբանել է շարժման ակտիվիստի փաստաբանը։
2014 թվականին կիսամերկ ուկրաինուհին հենվել էր Պուտինի մոմե արձանին և դրա ֆոնին դիրք ընդունել։ Ակցիան նվիրված էր հունիսի 5-ին Ռուսաստանի նախագահի Ֆրանսիա ժամանելուն։
Ժդանովան իր արարքը համարել է քաղաքական հայտարարությունը արվեստի ձևով, բայց Փարիզի ուղղիչ դատարանը նրա գործողությունները համարել է վանդալիզմ։ Դատարանի որոշմամբ, նա պետք է վճարեր 1,5 հազար եվրո տուգանք, նաև թանգարանին պետք է փոխհատուցեր 3 հազար եվրո վնասված արձանի վերականգնման համար, 1000 եվրո բարոյական վնաս հասցնելու համար և 500 եվրո՝ դատական ծախսերը փակելու համար։
2017-ին Վերաքննիչ դատարանն արդարացրել էր Ժդանովային, բայց 2018-ին սկզբին Սահմանադրական դատարանը չեղյալ էր համարել այդ որոշումը և նոր քննություն նշանակել Վերաքննիչ դատարանում։ Դատախազությունը պահանջել էր նշանակել երեք ամիս փորձաշրջան և 2000 եվրո տուգանք։