Թուրքիան Սև ծովում բազա է կառուցելու
Թուրքիան Սև ծովի արևելյան ափին սկսել է ռազմա-ծովային բազա կառուցել: Նշվում է, որ այն տեղակայված է լինելու Սյուրմենե բնակավայրի մոտ:
Gazeta.ru-ի հաղորդմամբ, թուրքական իշխանությունները նման քայլի են գնացել այն լուրերից հետո, ըստ որոնց ԱՄՆ-ը մտադիր է ռազմանավեր ուղարկել Սև ծով Կերչի նեղուցի միջադեպից հետո:
Նախնական գնահատականներով, բազայում 400 զինծառայող և 200 քաղաքացիական անձ է լինելու:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ն ռազմանավ կուղարկի Սև ծով: