Իշխանափախությունը տեղի ունեցավ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, պետք է միայն ողջունել. Ժիրինովսկի
ՌԴ Պետդումայի պատգամավոր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է ՀՀ-ում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները:
«Հայաստանում ընտրությունների արդյունքում տեղի ունեցավ խաղաղ իշխանափոխություն: Մենք առայժմ չգիտենք, թե ինչ քաղաքական կուրս կորդեգրի նոր ղեկավարությունը, բայց ինքնին փաստը, որ իշխանափախությունը տեղի ունեցավ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, պետք է միայն ողջունել»,- նշել է Ժիրինովսկին: