Իշխանությունից հեռացվելուց հետո էլ ՀՀԿ-ն շարունակում է վնաս տալ Հայաստանին
Լրագրող Ոսկան Սարգսյանը Facebook-ի իր էջում գրել է. «ՀՀԿ-ն արժանի կերպով կզբաղեցնի իր տեղը պատմության աղբանոցում: Սակայն իշխանությունից հեռացվելուց հետո էլ այդ կուսակցությունը շարունակում է վնաս տալ Հայաստանին:
Նրա ընդունած խուճուճ սահմանադրությամբ խորհրդարանը կունենա 132 պատգամավոր՝ նախկին 101-ի փոխարեն: Իբր պատգամավորների քանակն ավելացնելով՝ խորհրդարանի որակը լավանում է, կամ ընդդիմություն հռչակելով են իսկապես ընդդիմադիր դառնում: Ամեն պատգամավոր՝ իր բարձր աշխատավարձով, թանկ գործուղումներով և այլն, պետական բյուջեից մեծ ծախս է, մինչդեռ երկիրս հոգսաշատ սահմանագոտի և հազար ու մի ցավ ունի»: