Եվրամիությունը պատրաստ է համագործակցել Հայաստանի նորընտիր խորհրդարանի հետ
Եվրամիությունը ճանաչում է դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները և պատրաստ է համագործակցել երկրի ընտրված խորհրդարանի հետ: Այդ մասին ասված է Եվրամիության արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
«Ինչպես ավելի վաղ նշել է միջազգային դիտորդական առաքելությունը, Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցել են հիմնարար ազատությունների պահպանմամբ, ինչպես նաև արժանացել են հանրային լայն վստահության, ինչն անհրաժեշտ է պահպանվի հետագա ընտրական բարեփոխումներում», - նշված է հայտարարության մեջ:
Եվրամիությունը սատարում է Հայաստանի հետագա ժողովրդավարացման և արդիականացման գործընթացներին և հույս ունի «համագործակցել ժողովրդավարական ճանապարհով ընտրված խորհրդարանի և ապագայոմ ձևավորվելիք կառավարության հետ, ինչը կնպաստի Հայաստանի և Եվրամիության միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը՝ Խորը և համապարփակ գործընկերության մասին համաձայնագրի հիման վրա»: