Բեյոնսեն, Հիլարի Քլինթոնը և այլ հայտնի դեմքեր կմասնակցեն Հնդկաստանի ամենահարուստ մարդու հարսանիքին (լուսանկարներ)
Ամերիկյան հայտնի երգչուհի Բեյոնսեն, երգիչ Նիք Ջոնասը, ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը և այլ հայտնի դեմքեր ժամանել են Հնդկաստան՝ մասնակցելու երկրի ամենահարուստ մարդու՝ Մուքեշ Ամբանիի դստեր հարսանիքին, գրում է The Guardian-ը:
Պարբերականը մանրամասնում է, որ դեկտեմբերի 12-ին կկայանա Իշա Ամբանիի և Անանդ Փիրամալի «մեծ, չաղ» հնդկական հարսանիքը: Այդ առիթով տասնյակ չարտերային չվերթներ են իրականացվել դեպի Հնդկաստանի Ուդաիպուր քաղաք, որտեղ հայտնիները կմասնակցեն հարսանիքին:
Քսանյոթամյա Ամբանին Reliance Industries ընկերության տնօրենի դուստրն է: Նրա հայրը Forbes ամսագրի վարկածով՝ Հնդկաստանի ամենահարուստ մարդն է:
Հարսանիքի նախնական հանդիսությունները սկսվել են դեռևս անցյալ շաբաթվա վերջին: Շատ հնդիկներ հետևել են արարողության նախապատրաստություններին, ինչպես նաև զույգի նշանադրությանը, որին 600 հոգի է հրավիրված եղել և որի ընթացքում տեղի է ունեցել հայտնի երգիչ Ջոն Լեջենդի համերգը: