Կրասնոդարի բնակչուհին իր տանը եղած պրինտերի օգնությամբ եվրո դրամներ է տպել ու դրանցով գնումներ կատարել
Ռուսաստանում ձերբակալվել է Կրասնոդարի 38-ամյա բնակչուհի, որն իր տանը եղած պրինտերի օգնությամբ եվրո դրամներ է տպել ու դրանցով գնումներ կատարել, այս մասին գրում է lenta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ ներքին գործերի նախարարության Կրասնոդարի երկրամասի գծով վարչությանը:
Պարզվել է, որ կինը մի քանի անգամ այցելել է խանութներ, որտեղ խնդրել է եվրոյով վճարում ընդունել իրենից՝ պատճառաբանելով, որ չի հասցրել փոխել արժույթը:
Սովորաբար կինն այդպիսով գնել է մինչև 2000 ռուբլի արժողության հասնող ապրանքներ ու արագ հեռացել հանցանքի վայրից: Ենթադրվում է, որ նա արդեն հասցրել է երեք անգամ իրականացնել նման կեղծարարություն:
Նրա տան խուզարկության ժամանակ իրավապահները հայտնաբերել են պրինտեր, որով էլ ենթադրաբար կինը տպել է եվրոները: