Գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր» ընկերությունների խումբը ձեռք է բերել հեմոդիալիզի կենտրոնների ցանց
«Տաշիր» ընկերությունների խումբը, որը պատկանում է գործարար Սամվել Կարապետյանին, ձեռք է բերել «Դիալոգ» հեմոդիալիզի կենտրոնների ցանցը: Այստեղ «արհեստական երիկամ» կոչվող սարքի միջոցով բուժում են ստանում սուր և քրոնիկ երիկամային անբավարարություն ունեցող հիվանդները:
«Դիալոգ» հեմոդիալիզի կենտրոնների ցանցը 2017 թվականին աշխատել է վնասով և կորցրել 907 մլն ռուբլի:
Նոր գործարքն արժանացել է Մոսկվայի իշխանությունների հավանությանը: