Թերեզա Մեյը հետաձգել է Եվրամիության կազմից դուրս գալու համաձայնագրի շուրջ քվեարկությունը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հետաձգել է Եվրոպական միության կազմից դուրս գալու համաձայնագրի շուրջ քվեարկությունը՝ զգուշանալով գործարքի մերժման բարձր հավանականությունից: Հայտնի է, որ քվեարկությունը պետք է կայանար վաղը Համայնքների պալատում, գրում է ТАСС գործակալությունը:
Խորհրդարանի անդամների հիմնական մտահոգությունն է շարունակում մնալ Հյուսիսային Իռլանդիայի սահմանների հետ կապված հարցը, ԵՄ-ից դուրս գալու գործարքի մնացած հիմնական կետերը հավանության են արժանացել պալատի կողմից:
«Առայժմ մենք կհետաձգենք վաղը նախատեսված քվեարկությունն ու տվյալ պահին չենք պառակտի այս պալատը»,- ասել է Մեյը՝ հույս հայտնելով, որ առաջիկա ժամկետներում կկարգավորի հարցը:
Մեծ Բրիտանիայի վարչապետը նաև նշել է, որ չի ողջունում Brexit-ի վերաբերյալ ևս մեկ հանրաքվեի անցկացումը, քանի որ այն, ըստ իրեն, կարող է բերել երկրի նոր պառակտման: