Ուկրաինայի իշխանությունների որոշումն անհարգալից վերաբերմունք է սեփական ժողովրդի նկատմամբ. Պեսկով
Պաշտոնական Մոսկվան արձագանքել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կողմից Ռուսաստանի հետ բարեկամության եւ համագործակցության համաձայնագրի դադարեցման մասին օրենքի ստորագրմանը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դա «անհարգալից վերաբերմունք է սեփական ժողովրդի եւ նրա շահերի նկատմամբ»:
«Ակնհայտ է, որ դա չի կարելի որակել որպես ուկրաինացիների հետաքրքրությունից բխող քայլ: Նույն ուկրաինացիների, որոնց հետ, անկախ ամեն ինչից, մեզ կապում են բարեկամական, եղբայրական հարաբերություններ», - Պեսկովի խոսքերն է մեջբերում TACC-ը:
Բացի այդ, Կրեմլը ափսոսանք է հայտնել եւ անխոհեմ համարել Ուկրաինայի իշխանությունների որոշումը: