Ռուսաստանում անհայտ անձը անկանոն կրակ է բացել գյուղական եկեղեցում
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Մորդովիայի Հանրապետությունում անհայտ անձը կրակահերթ է բացել գյուղական եկեղեցու ներսում, այս մասին գրում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով տեղի իրավապահ մարմինների հաղորդած տեղեկատվությանը:
Դեպքը տեղի է ունեցել Կրասնոսլոբոդսկի շրջանում, տղամարդը մտել է եկեղեցի, երբ այնտեղ ոչ ոք չկար: Նա անկանոն կրակ է բացել, ինչից հետո դեպքի վայր ժամանած ոստիկանները շտապ ձերբակալել են տղամարդուն, վերջինս ձերբակալման ընթացքում դանակով վնասել է մեկ ոստիկանի:
Նշվում է, որ ոստիկանը տեղափոխվել է հիվանդանոց, նրան ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, տուժածի կյանքին վտանգ չի սպառնում:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: