Գերմանիայում ցույցեր են սկսվել
Գերմանիայում գնացքների երթևեկությունը դադարեցվել է երկաթգծի աշխատակիցների գործադուլի պատճառով, հաղորդում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:
Ցույցերը կազմակերպել են EVG արհմիության աշխատակիցները:
Նշվում է, որ Գերմանիայի ժամանակով առավոտյան ժամը 5-ից տրանսպորտի զանգվածային խափանումներ են նկատվել, չեղարկվել է դեպի Բեռլին ուղևորվող գնացքների երթևեկությունը:
Հաղորդվում է նաև, որ ցույցերի պատճառ են դարձել սակագների շուրջ Deutsche Bahn ընկերության հետ արհմիության բանակցությունները: Արհմիությունը դժգոհում է, որ իրեն չի հաջողվել հասնել աշխատավարձերի բարձրացմանը:
EVG-ն իր ուղևորներին զգուշացրել է, որ ցույցերը կշարունակվեն ողջ օրվա ընթացքում: