Ադրբեջանի խորհրդարանը մեկնաբանել է Հայաստանի ԱԺ արտահերթ ընտրությունները
Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Այդին Միրզազադեն ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններն անվանել է «հակաժողովրդավարական և ոչ թափանցիկ»:
Նրա խոսքով՝ արտահերթ ընտրություններին ընտրողների 48,63%-ի մասնակցության «պատճառը պարզ է, քանի որ 2,6 միլիոն մարդ բացակայում է երկրից»:
«Հայաստանի նախկին իշխանությունների վարած քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ բնակչությունը ցրվեց ողջ աշխարհով՝ լավ կյանքի փնտրտուքներով: Եվ նրանք, ովքեր մնացել են Հայաստանում, կորցրել են իշխանության նկատմամբ հույսը»,- Trend-ը մեջբերում է նրա խոսքը: