47-ամյա բրիտանուհին պատրաստ է ամեն ինչի` միայն թե իր մաշկին ծերության նշաններ հայտնվեն
Կանայք հսկայական գումարներ են ծախսում' կնճիռներից ազատվելու և նախկին գեղեցկությունը վերականգնելու համար: Իսկ ահա 47-ամյա բրիտանուհին պատրաստ է ամեն ինչի' միայն թե իր հարթ մաշկին ծերության նշաններ հայտնվեն:
24 տարեկան հասակում բրիտանուհի Էննին ամուսնացավ իր հասակակցի հետ, սակայն ամուսինները երկար չապրեցին միասին: 13 տարիների ընթացքում նա ամուսնացել է 3 անգամ, երեքն էլ անհաջող. բաժանությունների պատճառը կնոջ երիտասարդ մաշկն էր: Ամուսինները մշտապես բողոքում էին, որ Էննին չի ծերանում և մշտապես գտնվում է իրենից երիտասարդ տղամարդկանց ուշադրության կենտրոնում: