"Gangnam style" հիթի հեղինակը խոստովանել է, որ տառապում է ալկոհոլիզմով
"Gangnam style" հիթի հեղինակի խոսքով վերջին ժամանակներում խմիչքը դարձել է իր լավագույն ընկերը:
«Եթե ես լավ տրամադրություն ունեմ, ես խմում եմ, եթե ես տխուր եմ էլի խմում եմ, եթե անձրև է գալիս ես խմում եմ, եթե արևն է շողում ես էլի խմում եմ»,-հայտնել է արտիստը Sunday times-ի հետ ունեցած հարցազրույցի ժամանակ: Երաժիշտի խոսքերով, իր ամենասիրելի խմիչքը կորեական օղին է: Եվ, ընդհանրապես, նա ասում է, որ երբեք չի հրաժարվի մի բաժակ վիսկիից ու, առհասարակ, ամեն տեսակ խմիչքից: