Վոլոչկովան բաժանվել է իր սիրելիից
Բալետի հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովան վերջերս իր երկրպագուներին զարմացրել էլ իր անսպասելի հայտարարությամբ: Նա հայտարարել էր, որ իր սիրելիի Բախտիր Սալիմովից բաժանվել է: Վոլոչկովան իր բլոգում խոստովանել էր, որ իրենց հարաբերությունները քայքայվել են խանդի պատճառով: «Ես տխրում եմ և մեկնում եմ Մոսկվա»,- գրել է Վոլոչկովան:
Ի պատասխան այս գրառմանը, Սալիմովը գրել է, որ ինքը նույնպես տխրում է և մեկնում է Մոսկվա: Բալետի պարուհու երկրպագուները ենթադրել են, Վոլոչկովայի սիրելին այնքան է նրան սիրում, որ պատրաստ է ներողություն խնդրել: Երկրպագուները համոզված են, որ Վոլոչկովան կների իր սիրելիին: