Մահացել է Լյուդմիլա Ալեքսեևան
Մոսկվայում շաբաթ մահացել իրավապաշտպան, ՌԴ Մարդու իրավունքների հարցերով խորհրդի անդամ Լյուդմիլա Ալեքսեևան:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով խորհրդի մամուլի ծառայությանը: Իրավապաշտպանը մահացել է կյանքի 92-րդ տարում:
«Այսօր Մոսկվայում կայնքից հեռացել է ամենատարեց ռուս իրավապաշտպան, Ռուսաստանի Դաշնության նախագահին կից քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների հարցերով խորհրդի անդամ, մոսկովյան հելսինկյան խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեևան», -ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: