ԵՄ-ում որոշել են բարձրացնել պատվաստումների արդյունավետությունը
ԵՄ առողջապահության հարցերով նախարարների խորհուրդը եվրոպական երկրներում բնակչության շրջանում պատվաստումների արդյունավետության բարձրացմա մասին առաջարկություններ է ընդունել։ Այդ մասին ասվում է ԵԽ-ի պաշտոնական կայքում։
«Առաջարկությունները ընդգրկում են երեք հիմնական ուղղություններ` պատվաստումների և մարդկանց ծածկույթի ավելացման վերաբերյալ բնակչության կասկածների հաղթահարում, պատվաստանյութի վերաբերյալ համաձայնեցված ԵՄ քաղաքականության իրականացում և ԵՄ-ի ներդրումը առողջության համաշխարհային պահպանության ոլորտում»,- ասվում է ԵԽ տարածած հայտարարության մեջ: