Հայաստանը կմասնակցի Պյատիգորսկում կայանալիք համաժողովին
եկտեմբերի 13-ին Պյատիգորսկում կմեկնարկի «Երիտասարդական առաջնորդության եզրին. Սոցիալական դերակատարություն, նորարարություն» թեմայով երկօրյա համաժողով՝ Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի գիտական և փորձագիտական հանրության, պետական մարմինների և պետական կառույցների մոտ հարյուր ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ մասին հաղորդում է Sputnik Georgia-ն:
Միջոցառման կազմակերպիչն է «Հյուսիս-հարավ» քաղաքական գիտական կենտրոնը և Պյատիգորսկի համալսարանը՝ ԱՊՀ անդամ պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ:
Համաժողովի ծրագրով նախատեսվում է անցկացնել քննարկումներ, դասախոսություններ, դասընթացներ և վարպետության դասեր: Միջոցառումը կամփոփվի «Ինչպե՞ս դառնալ երիտասարդ առաջնորդ. Ռուսաստանի և տարածաշրջանի երկրների փորձը» թեմայով կլոր սեղանի շուրջ: