Իրանի քաղաքացուհիները Թբիլիսիի օդանավակայանում կալանավորվել են թմրամիջոցներ տեղափոխելու համար
Վրաստանի ոստիկանությունը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում կալանավորել է իրանցի երկու կնոջ, որոնք երկիր են մտել թմրանյութի խմբաքանակով՝ հայտնում է Վրաստանի ՆԳՆ կայքը։
Նրանց անձնական խուզարկության ժամանակ ոստիկանները հայտնաբերել են 40 հաբ մետադոն եւ 350 հաբ կոդեին տեսակի թմրանյութ։ Նշանակվել է համապատասխան փորձաքննություն։
Գործի նյութերից հետեւում է, որ կալանավորվածներից մեկը 29 տարեկան է, իսկ մյուսը՝ 22։
Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ, եւ եթե դատարանում կանանց մեղքը ապացուցվի, նրանց սպառնում է 8-20 տարվա ազատազրկում կամ անժամկետ կալանավորում։
Նշենք, որ Իրանի եւս երկու քաղաքացու Թբիլիսիի օդանավակայանում կալանավորել էին դեկտեմբերի 5-ին։ Նրանք երկիր 500 գրամ հերոին էին մտցրել։