Ջիգարխանյանի նախկին կինը դերասանից զրպարտության համար 3 միլիոն ռուբլի է պահանջել
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան, զրպարտության համար դատի է տվել Ջիգարխանյանին՝ պահանջելով 3 միլիոն ռուբլի՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, գրում է Интерфакс-ը՝ վկայակոչելով նրա փաստասբան Լարիսա Շիրոկովին:
«Վիտալինան դիմել է Մոսկվայի Կունցևյան շրջանային դատարան, պատվի, արժանապատվության, գործարար վարկանիշի պաշտպանության մասին հայցով, որում խնդրում է որպես բարոյական վնասի փոխհատուցում վճարել 3 մլն ռուբլի»,- ասել է Շիրոկովան:
Ինչպես բացատրել է փաստաբանը, Ջիգարխանյանը նախկին կնոջը «գող» է անվանել ռուսական «Առաջին ալիքի» եթերում:
Դատական հայցով առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 17-ին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մոսկվայի միջազգային դատարանը Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջը 250 ժամվա հարկադիր աշխատանքի է դատապարտել անձնական կյանքի գաղտնիությունը հրապարակելու համար նախատեսված հոդվածով: