Թուրքիայում ոսկեգույն ներկած քարը վաճառվել է որպես ոսկի
Թուրքիայի Աֆրոնքարահասար քաղաքի երկու երիտասարդներ ոսկու կտորների անվան տակ քարի կտորներ են վաճառել: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet պարբերականը: Հաղորդվում է, որ «ոսկու» երկու ձուլակտորներն ընդհանուր առմամբ 9400 դոլար են արժեցել:
Խաբված գնորդն ավելի ուշ հասկացել է, որ իրեն վաճառել են ոսկեգույն ներկած քարի կտորներ ու դիմել է ոստիկանություն: Խաբեբաները ձերբակալվել են: