Ռուստամ Իբրագիմովը նախագահի նոր թեկնածու
Հայտնի կինոռեժիսոր Ռուստամ Իբրագիմովը մտադիր է վերադառնալ Ադրբեջան, որպեզի մասնակցի երկրի նախագահական ընտրություններին: Ադրբեջանում հոկտեմբերին անցկացվող նախագահական ընտրություններին, դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը կազմել է կոալիցիա, ուր ընդգրկվել են երկրի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները՝ Մուսավաթը, ժողովրդական ֆրոնտը, քաղաքացիական համերաշխության կուսակցությունը, Իսլամական կուսակցությունը, լիբերալները և այլն: 74-ամյա Իբրագիմովին պատրաստվում են սատարել կոալիցիայի բոլոր ուժերը, քանի որ նա ոչ միայն հայտնի քաղաքական գործիչ է, նաև առաջատար սցենարիստներից մեկն է: Նրանք հույս ունեն, որ Իբրագիմովը ունի բոլոր շանսերը հաղթելու գործող նախագահին: