Քրիստոնեա-դեմոկրատները Մերկելին դիրիժորական փայտիկ են նվիրել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր իր կուսակցությանը՝ Քրիստոնեա-դեմոկրատական Միությանը, հրաժեշտ տալու միջոցառմանը յուրահատուկ նվեր է ստացել՝ դիրիժորական փայտիկ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այն նախագահի պաշտոնից հեռացող Մերկելին է հանձնել Գեսսեն երկրիամասի վարչապետ Ֆոլկեր Բուֆյեն։
«Մեր նվերը քեզ համար ինչ-որ յուրահատուկ բան է»,- ասել է նա։ Հենց այդ փայտիկով է եղել դիրիժոր Քենթ Նագանոն 2017 թվականի հուլիսին Համբուրգում G20 երկրների գագաթաժողովի շրջանակում երկրների ղեկավարների համար հատուկ համերգին։
Բուֆյեն նշել է, որ կուսակցության ղեկավարի աշխատանքը կարելի է համեմատել դիրիժորի հետ։ Նրա խոսքով, առաջնորդը ստիպված ղեկավարում է հսկայական, իր կազմով բազմազան նվագախումբ ու պետք է այնպես կազմակերպել ներկայացումը, որ «հանդիսատեսը հիանա»։ Նվերն ուղեցկող գրությանում Նագանոն այն միտքն է արտահայտել, որ Մերկելը «համաշխարհային քաղաքականությունում կարևորագույն դիրիժոր է»։
Բայց ոչ բոլորն են հիացած եղել այս նվերով։ Bild թերթը հիշեցրել է, որ 2017 թ. հուլիսի 7-8 -ին կայացած գագաթաժողովն ուղեկցվել էր ակցիաներով։