Իսպանիայում թեթև շարժիչով ինքնաթիռ է կարծանվել. կան զոհեր
Իսպանական Բարսելոնա մարզի Բադիա դել Վալյես քաղաքում թեթև շարժիչով ոչ մեծ ինքնաթիռ է կործանվել: Ինչպես հաղորդում է La Vanguardia թերթը, ինքնաթիռն ընկել է ավտոլցակայանի կտուրին:
Դեպքի վայրում աշխատում են բժիշկներն ու հրշեջները: Բուժաշխատողների տվյալներով՝ ինքնաթիռում եղել է երկու մարդ, որոնց կյանքը փրկել չի հաջողվել:
Հայտնի է, որ կործանված ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Սաբադելի օդանավակայանում: