ԱՄՆ-ի մեծապետական քաղաքականությունը վանում է նույնիսկ մոտ դաշնակիցներին
ԱՄՆ-ի հայցով Կանադայում Huawei-ի ֆինանսական տնօրեն Մեն Վանչժոուի ձերբակալությունը դարձել է ԱՄՆ օրենքների տարածաշրջանից դուրս կիրառման օրինակ, որը չի ընդունվի նորմալ երկրների կողմից։ Այս մասին ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ, որ սա եւս մեկ դրսեւորումն է այն գծի, որը տհաճություն է առաջացնում նորմալ երկրների, նորմալ մարդկանց մեծ մասի մոտ։ Ինչպես ես եմ հասկանում, նրան Կանադայում կալանավորել են ամերիկյան հայցով՝ կապված այն բանի հետ, որ այդ ընկերությունը Իրանում բիզնես է իրականացնում, իսկ դա արգելված է ամերիկյան օրենքով։ Ի՞նչ կապ ունի Չինաստանը, ի՞նչ կապ ունի Huawei-ը։ Դա շատ ամբարտավան մեծապետական քաղաքականություն է, որը ոչ ոք չի ընդունում, այն վանում է նույնիսկ ԱՄՆ-ի մոտ դաշնակիցներին»,- ասել է նա՝ հավելելով․ «Պետք է այս ամենին վերջ դնել»։