Ֆրանսիայում բողոքի ակցիաների նախաշեմին առգրավել են ինքնաշեն ռումբերը
Ֆրանսիայի իրավապահ մարմինները շաբաթ օրվա ակցիաների նախաշեմին երկրի հարավից առգրավել են Մոլոտովի 28 կոկտեյլ եւ երեք ինքնաշեն ռումբ: Այս մասին ասվում է Տարն եւ Հարոն նահանգի ոստիկանության բաժանմունքի եւ Մոնտոբան քաղաքի դատախազի համատեղ հաղորդագրությունում:
«Օսոն համայնքի խաչմերուկում՝ բեռնատարում օգտագործմանը պատրաստ Մոլոտովի 28 կոկտեյլ, ինչպես նաեւ երեք ինքնաշեն ռումբ հայտնաբերելուց հետո Տարն եւ Հարոն նահանգը եւ Մոնտոբան քաղաքի դատախազը խիստ դատապարտում են նման գործողությունները, որոնք ստիպում են ենթադրել, որ դեկտեմբերի 8-ին լուրջ անկարգություններ են նախատեսվում», - նշվում է նահանգի Twitter-ի հաղորդագրությունում:
Հաղոդվում է, որ Մոնտոբան քաղաքի դատախազը «պայթուցիկ նյութերի կամ արտադրանքի տեղափոխում» հոդվածով քննություն է սկսել: Առավելագույն պատւժը կարող է լինել մինչեւ 10 տարի ազատազրկում:
Ոստիկանությունն, իր հերթին, ցուցարարներին կոչ է արել շաբաթ կայանալիք ցույցերի ժամանակ ձեռնպահ մնալ ագրեսիվ գործողություններից:
«Դեղին բաճկոնների» բողոքի ակցիաները, որոնք, մասնավորապես, դեմ են բենզինի գների բարձրացմանը, Ֆրանսիայում մեկնարկել են նոյեմբերի 17-ից: