Մերկելը հեռացել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնից
Անգելա Մերկելը հեռացել է Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարի պաշտոնից։ Նա զգացմունքային ելույթ է ունեցել կուսկիցների առջեւ, որոնք պատրաստվում են նրան փոխարինող ընտրել, ով, ամենայն հավանականությամբ, կդառնա Գերմանիայի հաջորդ կանցլերը՝ տեղեկացնում է Reuters-ը։
Կուսակցության ղեկավարի թեկնածուներից են՝ Անեգրետ Կրամպ Կարենբաուերը, ով Մերկելի պրոտեժեն է, եւ համարվում է, որ պետք է շարունակի նրա քաղաքականությունը, Ֆրիդրիխ Մերցը՝ կանցլերի հակառակորդը, ով կարծում է, որ աշխարհի խոշորագույն տնտեսությունը ավելին պետք է անի ԵՄ-ի համար։
Հոկտեմբերին Մերկելն ասել էր, թե կհեռանա կուսակցության նախագահի պաշտոնից, սակայն կմնա կանցլերի պաշտոնում։
Համբուրգում տեղի ունեցած համագումարում 64-ամյա Մերկելը շնորհակալություն է հայտնել ՔԴՄ-ն 18 տարի ղեկավարելու հնարավորության համար, որոնցից 13-ը՝ որպես կանցլեր։ «Ինձ համար դա մեծ հաճույք եւ պատիվ էր»,- ասել է նա։