Երկրաշարժը մեր հոգեբանությունն էլ տակնուվրա արեց
«30 տարի այս օրն ազգս ոչ միայն ցավով ու վշտով լցվեց, մի հատվածը ոʹչ միայն բարեկամ ու տուն կորցրեց, ոʹչ միայն տարագիր դարձավ, այլ նաև օգնության սպասող դարձավ: Եվ այդպես արդեն 30 տարի...
Միշտ ասել եմ ու կասեմ, որ երկրաշարժը մեր հոգեբանությունն էլ տակնուվրա արեց, մեր հպարտությունը դրեց մի կողմ և դարձանք օգնություն ուզող հոգեբանության տեր... Այսօր ինձ ավելի շատ հետաքրքրում է հենց այս ավերիչ ազդեցության վերացումը, որ նորից իսկապես թասիբով կերպարը վերականգնվի, որ իսկապես արդեն վիրավորական լինի օգնություն կոչվածը...»:
Կարեն Հովհաննիսյան, Facebook