Գերմանական պատվիրակությունը Գյումրիում է
«Գերմանացիները առաջիններից էին, որ շտապեցին օգնելու Հայաստանին։ Նրանց աշխատանքը բազմաոլորտ էր՝ աղետի գոտում փրկարար ջոկատները մասնակցում էին ինչպես որոնողական աշխատանքներն, այնպես էլ սննդի ու պարենի, մարդկանց ժամանակավոր կացարաններ ապահովելու հարցերով։ Շնորհակալություն նրանց կրկին անգամ»,- այսօր Գյումրիում «Անմեղ զոհերին, բարեգութ սրտերին» հուշարձանի մոտ 1988 թ-ի երկրաշարժի զոհերի հիշատակի արարողության ժամանակ ասաց Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Անդրե Հահնը։
Նրա խոսքով՝ միայն գերմանական կարմիր խաչի հանգանակությունը Հայաստանի համար պատմության մեջ ամենամեծն էր՝ 120 մլն գերմանական մարկ։
Անդրե Հահնը բարձր գնահատեց այսօր էլ հայ-գերմանական համագործակցությունը տարբեր ոլորտներում։
Նա նշեց, որ իր հետ այժմ Գյումրիում են այն գերմանացիները, որոնք 30 տարի առաջ օգնության են շտապել Հայաստան։