Ջասթին Բիբերին ելույթների ընթացքում ուղեկցող ավտոբուսի մեջ թմրանյութ են հայտնաբերել
Սահմանապահ գործակալները Ջասթին Բիբերին ելույթների ընթացքում ուղեկցող ավտոբուսի մեջ թմրանյութ են հայտնաբերել: ԱՄՆ լրատվամիջոցները հայտնում են, որ ավտոբուսը կանգնեցվել է «Ամբասադոր» կամրջի մոտ: Ծառայողական շունը զգացել է թմրանյութի հոտը, որից հետո ոստիկանները սկսել են ստուգել մեքենան: Արդյունքում հայտնաբերվել է մարիխուանա: Բիբերն այդ պահին ավտոբուսում չի եղել: