Էյֆելյան աշտարակը կփակվի այցելությունների համար
Դեկտեմբերի 8-ին Էյֆելյան աշտարակը կփակվի այցելությունների համար՝ «դեղին բաճկոնակների» ցույցերի պատճառով։ Դրանք ծայր էին առել վառելիքի գների բարձրացման պատճառով։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, Մակրոնը խոստացել է, որ 2019 թվականին վառելիքի գները չեն բարձրանա։
Չնայած իշխանության զիջումներին, Փարիզում բողոքի ցույցերի նոր ալիք է սկսվում։
Շաբաթ օրը ծրագրված զանգվածային ցույցերի պատճառով բազմաթիվ խանութներ ու ռեստորաններ փակ կլինեն։ Ցուցարարները ցանկանում են բողոքի ակցիայով կառավարության ուշադրությունը հրավիրել վառելիքի գնագոյացման խնդրի վրա։