Ըստ Forbes-ի` ամենաազդեցիկ 100 կանանց ցանկում կա մեկ թուրք կին գործարար
Ամերիկյան «Forbes» ֆինանսատնտեսական հեղինակավոր հանդեսը հրապարակել է 2018թ. ամենաազդեցիկ 100 կանանց անունները: Այս վարկանշային աղյուսակում Թուրքիայից մեկ ազդեցիկ կնոջ` Գյուլեր Սաբանջըի անունն է ընդգրկվել: Վերջինս հանդիսանում է «Սաբանջը հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահը:
Գյուլեր Սաբանջըն վարկանշային աղյուսակում 63-րդն է:
Ստորև ներկայացված է առաջատար հնգյակը.
1. Գերմանիայի վարչապետ Անգելա Մերկել (64տ.)
2. Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյ (62տ.)
3. Արժույթի միջազգային հիմնադրամի նախագահ Քրիստին Մադլեն Օդետ Լագարդ (62տ.)
4. Ամերիկյան General Motors-ի ղեկավար Մերի Բարա (56տ.)
5. Ամերիկյան «Fidelity Investments» ընկերության նախագահ Էբիգեյլ Ջոնսոն (56տ.)