Թուրքիայի քրդամետ կուսակցության նախկին պատգամավորը ազատազրկվել է
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) նախկին պատգամավոր Սըրրը Սուրեյա Օնդերը կալանավորվել է։
Ստամբուլի ծանր հանցագործությունների 26-րդ դատարանը «ահաբեկչական խմբավորման քարոզչություն կատարելու» մեղադրանքով Օնդերին դատապարտել է 3 տարի 6 ամիս ազատազրկման։ Վերջինս պատիժը կրելու նպատակով տեղափոխվել է Քոջաելիի փակ տիպի քրեակատարողական հիմնարկ։
Հայտնի է դարձել, որ նախկին պատգամավորը կարող է պայմանականորեն ազատ արձակվել 2021 թվականի հուլիսին։