Ինչո՞ւ են վիճել Լուկաշենկոն և Պուտիինը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, թե ռուսական գազի փոխադրման արժեքը շատ բարձր է։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով նրան, առաջարկել է «անկեղծ եւ ազնվորեն» բանավիճել՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Դաշնակցային հարաբերություններում չկա էներգապաշարների մատակարարների եւ սպառողների շահեր։ Կա ամբողջական համակարգ՝ Եվրասիական տնտեսական միություն, եւ դրա տակ մենք բոլորս ստորագրել ենք»,- Բարձրագույն ԵՏՄ նստաշրջանում ասել է Լուկաշենկոն։
Նա օրինակ է բերել, որ Յամալո-Նենեցական ինքնավար մարզից 100 կմ մինչեւ Բելառուս 1000 խ/մ գազի փոխադրումը 3 դոլար արժի՝ այն դեպքում, երբ ներռուսական ուղեվարձը երեք անգամ էժան է՝ մոտ 1 դոլար։ «Ինչպե՞ս մրցակցել այս իրավիճակում»,- հարցրել է Լուկաշենկոն։
Ի պատասխան՝ ՌԴ նախագահը իր բելոռուս գործընկերոջը առաջարկել է բանավիճել առանց մամուլի։
Միաժամանակ, Պուտինը ուշադրություն է հրավիրել նրան, որ այս տարի Բելառուսի համար ռուսական գազի գինը 129 դոլար է եղել՝ 1000 խ/մ-ի համար, իսկ 2019թ․ կլինի 127 դոլար, այն դեպքում, երբ Գերմանիան վճարելու է 250 դոլար։ «Եւ սա, անկասկած, մեծ առավելություն է ԵՏՄ մեր դաշնակիցների համար։ Թեեւ, իհարկե, մենք պետք է ձգտենք լիակատար միության, բայց դրա համար ժամանակ է պետք եւ մեր երկրների միջեւ ինտեգրացիայի այլ մակարդակ։ Դա զրույցների, բանակցությունների թեմա է, մենք այդ գործընթացին պատրաստ ենք»,- նշել է Պուտինը։