Ադրբեջանական բանակը շարունակում է կրել վնասներ
Ադրբեջանական մամուլը հաղորդում է, որ «N» համարի ադրբեջանական ՊՆ զորամասում, որը գտնվում է Բաքու քաղաքի մոտակայքում, զինվորական Ջավիդ Մամեդովը խեղդվել է լճում լողալուց: Փաստի առթով կատարվում է քննություն:
Նաև հայտնի է մահվան ևս մեկ դեպք մասին: Զոհվել է ադրբեջանական բանակի լեյտենանտ Աբդուլլաևը: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` նա իբր թե մահացել է նախօրեին հայկական կողմի հրադադարի ռեժիմի խախտման պատճառով: