Թուրքիայում գրանցվել է երկրաշարժ
Թուրքիայում` Մարմարի ծովում, գրանցվել է 5.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին հայտնում են Թուրքիայի արտակարգ պատահարների վարչությունը: Թուրքիայի արտակարգ պատահարների վարչությունը հայտնում է, որ Մարմարի ծովում՝ Ստամբուլ քաղաքի հարևանությամբ, գրանցվել են ցնցումներ և հետցնցումներ 2,5 - ից մինչև 5,3 միավոր ուժգնությամբ, զոհերի և ավերածությունների մասին դեռ պաշտոնական տվյալներ չկան:
Հավելենք նաև, որ Թուրքիայի տարածքի զգալի մասը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում: Թուրքիայում տեղի ունեցած վերջին երկու խոշոր երկրաշարժերը եղել են 1999 թ., որը ժամանակ մահացել էր 17,000 մարդ: Վերջին խոշոր երկրաշարժը գրանցվել էր Վան նահանգի արևելքում, 2011թ., ինչի հետևանքով զոհվել էր ավելի քան 600 մարդ: