Հայերը պատմական զարմանալի հիշողություն ունեն. Ռիժկով
ՌԴ Դաշնային խորհրդի անդամ, խորհրդային և ռուսական քաղաքական գործիչ Նիկոլայ Ռիժկովը, ով գլխավորում էր փրկարարական և վերականգնողական աշխատանքների կոմիտեն 1988 թ-ի երկրաշարժից տուժած շրջաններում, պատմել է հայերի հետ բազմամյա շփումների մասին, գրում է Rusarminfo-ն:
«Հայերը պատմական զարմանալի հիշողություն ունեն: Անկախ իմ զբաղեցրած պաշտոնից՝ նրանք ինձ երբեք չեն մոռացել և ես դրա համար շնորհակալ եմ հայ ժողովրդին»,- ասել է Ռիժկովը:
Ռիժկովը, ով իր սխրանքների համար արժանացել է Հայաստանի ազգային հերոսի կոչման, նշել է, որ ինքը երբեք չի մոռանա մեծն հայ ժողովրդին:
Նա նաև պատմել է, թե ինչպես են կարողացել 1988թ-ին փլուզումների տարածքից 40 հազար տուժածի դուրս բերել: