Իրանում հարսանիքի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, մահացել է 4 մարդ, կա 16 վիրավոր
Իրանի արևմուտքում հարսանիքի ժամանակ սկսված հրաձգության հետևանքով մահացել է 4, տուժել՝ 16 մարդ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի անվտանգության ուժերի ղեկավարին:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Քերմանշահ նահանգի Չաման քաղաքում:
Հարսանիքի հյուրերից մեկը «Կալաշնիկով» ինքնաձիգով կրակ է բացել այլ հյուրերի հետ վիճաբանության բռնվելուց հետո: Բախումից հետո հիվանդանոց է տեղափոխվել 20 մարդ, նրանցից 4-ն ավելի ուշ մահացել են:
Հրաձգություն սկսած տղամարդն ու ևս 3 անձ ձերբակալվել են:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում: