Բաքուն հերքել է ռուսական «Բալ-Է» հրթիռային համալիրը գնելու մտադրություն ունենալու մասին լուրը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, մեկնաբանելով մի շարք լրատվամիջոցների տարածած տեղեկությունն այն մասին, որ Ռուսաստանը հրաժարվել է Ադրբեջանին մատակարարել «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրը, հայտնել է, որ երկիրը ռուսական կողմի հետ չի բանակցել այդ հարցով:
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ մենք բանակցություններ չենք վարել «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրի գնման հարցով: Նման մտադրություններ չեն եղել»,-ադրբեջանական կողմի տարածած հայտարարությունը մեջբերում է tass.ru-ն:
Բաքվից նաև մանրամասնել են, որ Կասպից ծովի ադրբեջանական հատվածի առափնյա մասի անվտանգությունն ապահովում են «տարբեր երկրների արտադրած առաջադեմ պաշտպանական համակարգերն ու հրթիռային համալիրները»: