Ռուսաստանը հրաժարվել է Ադրբեջանին հրթիռային համալիր վաճառել՝ սեփական անվտանգության ու արցախյան խնդրի պատճառով (տեսանյութ)
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը խախտել է Ադրբեջանի գործընկերների հետ նախնական պայմանավորվածությունն ու հրաժարվել ադրբեջանական կողմին վաճառել «Բալ-է» առափնյա հրթիռային համալիրներ։ Այս մասին հայտնում է ռուսական «Կոմերսանտը»՝ վկայակոչելով իր անանուն աղբյուրներին:
Այդ աղբյուրները տարբեր պատճառներ են նշել գործարքի չեղարկման մասին։ Վարկածներից մեկի համաձայն՝ այդ համալիրները պետք է դրվեին Կասպից ծովի ափին՝ հնարավոր հակառակորդի նավերի խոցման համար, և այդ թիրախի դերում տեսականորեն կարող էր հայտնվել նաև Ռուսաստանը։
Մյուս վարկածի համաձայն՝ Ռուսաստանը հրաժարվել է վերջնական պայմանագիր կնքել, քանի որ համալիրի հրթիռները կարող էին օգտագործվել նաև ցամաքային թիրախների խոցման համար ու կիրառվել Արցախյան հակամարտության թատերաբեմում։
Մանրամասն՝ տեսանյութում: