Վթար Աշտարակի կամրջի մոտ. մայր ու որդի հիվանդանոցում են (լուսանկարներ)
Արագածոտնի մարզում, այսօր՝ դեկտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 14։00-ի սահմաններում 33-ամյա Արմենակ Մ.-ն Երեւան-Վանաձոր ավտոճանապարհի Աշտարակի կամրջի մոտ իր վարած Opel Calibra մակնիշի 05 ՕՕ 470 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ գլորվել եւ մասամբ հայտնվել ճանապարհի եզրին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդն ու ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդն ու վիրավորը մայր ու որդի են։