Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները այսօր Միլանում համատեղ հայտարարությամբ հանդես կգան. Զախարովա
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովն այսօր Միլանում համատեղ հայտարարությամբ հանդես կգան: Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հանդիպման մասին հայտարարվել էր օրեր առաջ: Նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հայտարարության համաձայնեցում»,- ասել է նա:
«Կարծում եմ՝ լրագրողներին հանդիպման արդյունքներով բավականին շատ մանրամասներ կտեղեկացնեն»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: