Թուրքիան Ադրբեջան է արտաքսել «օրենքով գող» Լոտու Գուլիին
Թուրքիայից Ադրբեջան է տարվել «օրենքով գող» Նադիր Սալիֆովը (Լոտու Գուլի), ով այժմ Բաքվում գտնվում է տնային կալանքի տակ՝ տեղեկացնում է Yeni Musavat-ը։
Քրեական հեղինակությունն արտաքսվել էր անցյալ շաբաթ։ Արտաքսումով զբաղվում էր ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։ Տնայն կալանքի ժամկետը դեռեւս պարզ չէ։
Հոկտեմբերի վերջին հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի ՆԳՆ-ը կրկնակի հարցում է ուղարկել Ինտերպոլի կենտրոնական գրասենյակ՝ խնդրելով Սալիֆովին հանձնել Մոսկվային։ Ռուսաստանում «օրենքով գողին» մեղադրում են մարդկանց առեւանգելու եւ գումարներ շորթելու մեջ։
Նույն ամսին Սալիֆովը տեսաասուլիսի միջոցով իր հարգանքի տուրքն էր մատուցել ադրբեջանցի ձեռնարկատերերին։
Այսօրվա դրությամբ Նադիր Սալիֆովը, Մերաբ Ջանգվելաձեն (Սուխումսկի) եւ Լաշա Շուշանաշվիլին (Ռուսթավսկի) ամենաազդեցիկ «օրենքով գողերից» են եւ հավակնում են Ռուսաստանի հանցավոր աշխարհի առաջնորդը լինելուն։