Սա մեծ կորուստ է բոլորիս համար․ Արծրուն Հովհաննիսյան
«Փոխգնդապետ Բաբայան Արմենին ճանաչում եմ մոտ տասնհինգ տարի: Ինքնաթիռների վրա թռնող հարյուրավոր օդաչուների առաջին ուսուցիչներից էր, համեստ ու բարձր որակավորում ունեցող, իսկական ինտելիգենտ օդաչու:
Մայոր Մանուկյան Մովսեսին գիտեմ նույնքան, նույնիսկ առաջին հայացքից չհավատացի որ մեր Մոսոն արդեն մայոր է: Մեր Գևի Մոսոն, մեր Գեներալ Աշոտի Մոսոն:
Մոսոն մեծացել է աչքիս առաջ, ՄիԳ-երի աննորմալ սուլոցի ներքո, ավիատոր պապի, հոր, մոր ու հորեղբոր ընտանիքում, ավիատորների լեգենդար ընտանիքում: Դպրոցից հետո ընդունվել ավիացիոն, ավարտել գնացել Գյումրի, միասին օրերով խոսել ենք, երազել Սու-30-երի մասին:
Որքան ցավ կա մեջս, իմ համար նաև անձնական վիշտ է, սա մեծ կորուստ է բոլորիս համար»,- այս մասին Facebook-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։